Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Politics

Երրորդ օրն է, ինչ Ստրասբուրգում իր աշխատանքները շարունակող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ինչպես եվրոպացի, այնպես էլ հայ պատվիրակները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված սուր քննադատական ելույթներով:ԵԽԽՎ լիագումար նիստում ըն թացող` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում» թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանըներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ապակողմնորոշիչ հայտարարությունների վրա` ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների առիթով` որակելով այդ հայտարարությունները անպատվաբեր տվյալ երկրի համար:

Մասնավորապես, Հերմինե Նաղդալյանը ասել է. ,2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես եկավ երկու որոշումներով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Հարկ եմ համարում անդրադառնալ այս խնդրին, քանի որ դրանից հետո ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ շահարկումների, որոնց նպատակն է խեղաթյուրել իրականությունը: Տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքո րոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը` իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար»:

ԱԺ փոխխոնակը նշել է, որ Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում` Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և դրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ: «Սա Բաքվի` շահարկումների քաղաքականության վառ դրսևորում է: Չկա այլ բացատրություն ադրբեջանական հայտարարություններին, թե իբր Դատարանը իր որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայ աստանի կողմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ, և անգամ նմանատիպ որևէ բան, Դատարանի վճռի մեջ չկան»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:

Հայ պատվիրակն անհավանական է համարել այն, թե ինչպես մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:«Չիրագովին առնչվող որոշմանը զուգահեռ` Դատարանը ընդունել է մեկ ուրիշ վճիռ՝ պաշտպանող Ադրբեջանի կողմից Գյուլիստան գյուղի իր տնից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Երկու գործում էլ դատարանի վճիռները գրեթե կրկնում են միմյանց՝ արձանագրելով Կոնվենցիայով նախատեսված միևնույն իրավունքների խախտումը, ինչով, ըստ իս, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված անձանց առնչվող խնդիրները պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,-նշել է պատգամավորը` ավելացնելով, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական սկզբու նքներից մեկն է: «Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների ընթացք»,- ելույթը եզրափակել է Հերմինե Նաղդալյանը:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia