Կոչումները սպառված են շատ վաղուց, ժամանակին վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել եմ. Հրանտ Թոխատյան
LifestyleԴերասան, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը խոստովանում է` իր պարագայում կինոն երբեք չի հաղթի թատրոնին: Այս մասին բազմաթիվ դերեր մարմնավորած դերասանը խոստովանեց երկրպագուների և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դերասանը, խոսելով կոչումների մասին, ասել է.
«Կոչումները սպառված են շատ վաղուց, ժամանակին` 2004 կամ 2005 թվականին, վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել եմ: Ինձ հետաքրքիր էր` ինչի համար են տվել, ինձ պատասխանեցին` Թատրոնի միջազգային օրն է, ցուցակով կոչում ստանալու ժամանակն էր, բայց ես այդ թատրոնում վաղուց չէի խաղում:
Այս անգամ բացատրեցին, թե ինչի համար է ժողովրդական արտիստի կոչումը: Ես ասացի, որ ամենամեծ կոչումը դերասանի համար իր հանդիսատեսի ծափահարություններն են: Եթե դահլիճում 5 հոգի է նստած, հերոսի կոչում էլ տան` չի փրկի, բայց եթե լեփ-լեցուն դահլիճ է, ծափահարում են արդեն 40 տարի, ամեն ինչ այլ է: Կոչումը ստանալուց հետո ինձ զանգահարեց մի թղթակից և հարցրեց, թե առավոտյան ինչպես եմ արթնացել: Ես էլ պատասխանեցի` նախաճաշեցի և գնացի աշխատանքի: Կողմ եմ, երբ պետությունը շքանշաններ է տալիս զինվորներին, ինչ-որ բարձունքի հասածներին: Կոչումները պետք է վերանան: Նորմա մարդը կոչման համար չպետք է աշխատի»:
Մանրամասները՝ Armenpress.am-ում: