Կանադայի բնակիչը երեք հազար սելֆիից բաղկացած տեսահոլովակ Է պատրաստել իր հասունացման վերաբերյալ
LifestyleԿանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ Հյուգո Քոռնեյերն ութ տարի շարունակ ամեն օր ինքնանկարներ Է արել սմարթֆոնի տեսախցիկի վրա, հաղորդում Է New York Post-ը:
Քոռնեյերը սելֆի Էր անում 12 տարեկանից, որպեսզի այդ կերպ ներկայացնի իր հասունացման գործընթացը: Երբ լրացել Է կանադացու 20 տարին, նա կադրերը մոնտաժել Է ժամանակագրական հաջորդականությամբ եւ ստացված տեսահոլովակը հրապարակել YouTube-ում:
Երկու րոպե տեւողությամբ տեսագրությունը շուրջ 600 հազար դիտում Է հավաքել YouTube-ում՝ հրապարակման պահից չորս օրվա ընթացքում՝:
Կանադացին ընդգծել Է, որ իր նախագիծը չի ավարտվել. ինքն այսուհետեւ Էլ ինքնանկարներ Է անելու: