Համաշխարհային բանկը 21 մլն դոլարի փոխառություն Է տրամադրել Հայաստանին
EconomicsՀամաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը սպտեմբերի 30-ին որոշում Է ընդունել 21 մլն դոլարի չափով փոխառություն տրամադրել Հայաստանին՝ հանրապետության Էլեկտրոնային կառավարության համակարգի զարգացման համար, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ՀԲ-ի մամուլի ծառայությանը:
«Այդ նախագիծը կօգնի Հայաստանի կառավարությանը հասարակայնության առջեւ ֆինանսական հաշվետվության որակի մակարդակը բարձրացնելու եւ Էլեկտրոնային կառավարության մի շարք կատարելագործված ծառայություններից օգտվելը բարելավելու գործում»,- ասված Է բանկի հաղորդագրության մեջ:
«Պետական ծառայությունների տրամադրման բարելավման միջոցով կառավարման կատարելագործումը Բանկի աջակցման ծրագրի գերակայություններից մեկն Է»,- նշել Է ՀԲ-ի՝ Հայաստանի հարցերով ներկայացուցիչ Լորա Բեյլին:
Ֆինանսավորումը, մասնավորապես, նպատակամղված Է Երեւանում տրանսպորտային սպասարկման, հյուպատոսական ծառայությունների մատուցման համակարգի արդյունավետության եւ որակի բարձրացմանը, ինչը թույլ կտա դյուրացնել ճանապարհորդների համար այցագրերի տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի ֆինասների նախարարության կողմից թույլատրագրերի տրամադրման ընթացակարգի պարզեցմանը:
Համաշխարհային բանկը փոխառությունը տրամադրում Է արտոնյալ պայմաններով՝ վճարումների 14,5 տարվա հետաձգմամբ: Երեւանն այն վճարելու Է 25 տարվա ընթացքում: Ինչպես նշվում Է, 1992 թվականին ՀԲ-ի կազմակերպությունների խմբին միանալուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը տարբեր նախագծերի իրագործման համար նրանից ստացել Է շուրջ 2,179 մլրդ դոլար: