Բաց դռների օր Է անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
SocietyՌԴ-ի ցամաքային զորքերի օրը Բաց դռների օր Է անցկացվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառմանը, որն սկսվել Է հանդիսավոր հանրահավաքով, ներկա են եղել ցամաքային զորքերի գլխավոր շտաբի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչները, Հայաստանի «Բաղրամյան&raq uo; զինափորձարանում ընթացող «Անխախտելի եղբայրություն-2015» համատեղ խաղաղապահ վարժանքների մասնակիցները եւ ռուսական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:
Հյուրերին ցուցադրել են ռուսական զորախմբի ռազմական տեխնիկան, զինծառայողների ժամանակակից հանդերձանքը, կապի, հետախուզության արդիականացված համալիրներ եւ անօդաչու ավիացիոն ռազմական տեխնիկայի գործնական աշխատանքը:
Այցելուների համար կազմակերպվել Է Էքսկուրսիոն ճանաչողական ծրագիր, որը ներառել Է զինծառայողների բնակատեղիները, սնվելը, սպորտով զբաղվելը եւ ազատ ժամանցը: Հյուրերը նաեւ այցելել են ռազմակայանի «Զինվորական փառքի» հուշահամալիրի թանգարան:
Տոնական միջոցառումն ավարտվել Է շարային ու ֆիզիկական պատրաստության գծով զինծառայողների ցուցադրական ելույթներով, ինչպես նաեւ համերգային ծրագրով, որին մասնակցել են Գյումրիի զինվորական կայազորի գեղարվաստական համույթները եւ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի երգի ու պարի անսամբլը: