Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-5 աստիճանով
SocietyՀանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-5-ին կնվազի 3-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-5-ի երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, հոկտեմբերի 5-ին` +24, հոկտեմբերի 6-ին` +25 աստիճան: