Անկարայում տեղի Է ունեցել Այվազովսկու «կենդանի» կտավների ցուցահանդեսի շնորհանդեսը
CultureԱնկարայում սեպտեմբերի 30-ին տեղի Է ունեցել Հովհաննես Այվազովսկու «կենդանացած» կտավների ցուցահանդեսի շնորհանդեսը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Աշխարհահռչակ ծովանկարչի շուրջ 400 կտավներ «կենդանացվել» են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, որոնք մոդելավորված են ալեբախության ձայներով, ճայերի ճիչերով եւ ուղեկցվում են երաժշտությամբ: Նախագծի նախաձեռնողն ու հովանավորն Է դարձել Այվազովսկու ստեղծագործության մեծ երկրպագու, Թուրքիայի խոշորագույն հրատարակչական տներից մեկի՝ Boyut Publishing-ի տնօրեն Բյուլենթ Օզյուքանը, իսկ ղեկավարը՝ հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահարուհի Անժելիկա Աքբարը, որը խորհրդային երաժշտական դպրոցի սան Է: Նա ծնվել Է Ղազախստանում, երաժշտական կրթությունն ստացեÕ ¬ Է Տաշքենդի կոնսերվատորիայում, այժմ ապրում եւ աշխատում Է Ստամբուլում:
«Այվազովսկու կտավները, որոնք կանդանացվել են ժամանակակից մուլտիմեդիական տեխնոլոգիաների օգնությամբ, մենք մեծ կինոդահլիճի Էկրանին ցուցադրելու ենք 600 քառակուսի մետր մակերեսով շենքում: Ցուցադրությունն ուղեկցվելու Է գեղանկարչի վերաբերյալ բազմալեզու տեղեկատվությամբ եւ այն երկրների ժողովրդական երաժշտությամբ, որտեղ ապրել եւ ստեղծագործել Է գեղանկարիչը, ինչպես նաեւ իմ սեփական կոմպոզիցիաներով: Հուսով եմ, որ դա թույլ կտա Այվոզովսկու ստեղծագործության հետ ծանոթացնել երեխաներին ու երիտասարդությանը եւ նրա ստեղծագործության նոր եզրեր բացեÕ ¬ արվեստի սիրահարների համար»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Աքբարը:
Ցուցահանդեսի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ նկարչի հայրենիքում՝ Թեոդոսիայում (հոկտեմբերի 8-ին), Նյու Յորքում (հոկտեմբերի 15-ին), Երեւանում (հոկտեմբերի 24-ին): 2016 թվականի հունվարի 8-ից ցուցահանդեսը վեց ամսով կհանգրվանի Ստամբուլի ծովային թանգարանում: 2017 թվականին, հովանավորչական աջակցության դեպքում, այս ցուցահանդեսը պլանավորվում Է անցկացնել Սանկտ Պետերբուրգում: