Քաղաքացու հաղորդմամբ` ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք
SocietyՔաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս տեղեկանալով հանցագործության դեպքի մասին` դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վեր աբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Մուրազ Կ-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: