Վարչապետը շնորհավորեց Տարեցների միջազգային օրվա առթիվ
SocietyԿառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց բոլոր տարեցներին՝ իրենց միջազգային օրվա առթիվ: «Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուն երին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը: