Ուսուցչի օրվա տոնակատարությունների համար հատկացվեց գրեթե 9 մլն դրամ
SocietyՀՀ կառավարությունը Կրթության և գիտության նախարարությանը հատկացրեց 8 միլիոն 950 հազար դրամ` «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին Մատենադարանին հարող տարածքում: