Վաչե Մանուկյանը Երևանում կկառուցի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր
SocietyԵրևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանը կկառուցի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ այսօրվ ա նիստում կառավարությունը հավանություն տվեց ներդրումային ծրագրին: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ տարածքը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ:
Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: «Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար՝ նաև տնտեսական ակտիվությունից ելնելով»,- ասաց կառավարության ղեկավարը: