YouTube-ն ԱՄՆ-ում կգործարկի առանց գովազդի վճարովի տարբերակը
SocietyYouTube-ը, որը պատկանում Է Google կորպորացիային, հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում կարող Է գործարկել ծառայության վճարովի տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 1-ին գրել Է ֆրանսիական Les Echos թերթը՝ առանց նշելու տեղեկատվության աղբյուրը:
Այս շաբաթ ավելի վաղ «YouTube-ին վճարովի բաժանորդագրության» մասին հաղորդագրություններն ակտիվորեն տիրաժավորվում Էին ճյուղային ԶԼՄ-ների կողմից, բայց հնարավոր ժամկետները չԷին նշվում: Բաժանորդագրության արժեքը կարող Է կազմել ամսական 10 դոլար: Միաժամանակ կգործի տեսահոսթինգի անվճար տարբերակը:
Վճարովի ծառայության հիմնական տարբերություններից մեկը լինելու Է գովազդի բացակայությունը: Բացի այդ, բաժանորդագրվողները կկարողանան օգտվել Music Key ծառայությունից, որը նաեւ երաժշտության ֆոնային վերարտադրում եւ օֆլայն ռեժիմով տրեկներ ունկնդրելու հնարավորություն Է ապահովում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: