Հայաստանի մշտական բնակչության 12,6%-ը տարեց է
SocietyՀայաստանում 2015թ. մշտական բնակչության կառուցվացքում 12,6%-ը` 323 հազար անձ, համարվում է տարեց: Դա այն դեպքում, երբ 0-15 տարեկանները կազմում են բնակչության 20,5%-ը, իսկ աշխատունակ` 16-62 տարեկանները՝ 66,9%-ը:
Այս մասին հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվան նվիրված լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրա կան ծառայության մարդահամարի եւժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Այս տվյալները համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ` կարելի էնկատել, որ մեր տարեցների թիվն ավելացել է: Եթե 2001-ին տարեցները կազմում էին բնակչության 11,8%-ը, ապա 1990թ.՝ 7,1%-ը:
Հետևաբար` 25 տարվա ընթացքումերկրի աշխատունակ տարիքից բարձր մարդկանց թիվը, տոկոսայինհարաբերությամբ, զգալի ավելացել է: Ժողովրդագրական տեսանկյունից համարվումէ, որ արձանագրվել է ժողովրդի ծերացում, քանի որ բնակչության կառուցվացքում մեծացել է տարեցների մասնաբաժինը»,- նշեց Կարինե Կույումջյանը:
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետը չհերքեց, որ ժողովրդի ծերացման արագացումը պայմանավորված է հետխորհրդային տարիներին ծնելիության նվազումով, մահացուցության ավելացումով, բնակչության միգրացիայով:
Մասնագետը նաև տեղեկացրեց, որ երկրի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 494 տարեց և երեխա, իսկ 63 տարեկանից բարձր տղամարդկանց բաժինը նրանց ընդհանուր թվաքանակում կազմում է 9%, իսկ կանանց շրջանում՝ ավելի քան 12%: