Տիմատին և L'One-ը համերգով հանդես կգան Երևանում
LifestyleՀայաստանում համերգով հանդես կգան Տիմատին և L'One-ը:
Աս մասին նշված է Տիմատիի հիմնադրած Black Star inc. ձայնագրման լեյբլի և պրոդյուսերական կենտրոնի կայքում:
Ըստ կայքի` համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Արմենպրես»-ը կապվեց Տիմատիի երաժշտական տնօրեն Նադեժդա Տանգիյանի հետ:
«Այո, տեղեկությունը հավաստի է»,-նշեց նա, բայց հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: