Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայ Ֆեստ»-ը կմեկնարկի Ցեղասպանության սարսափի միջով տանող «Զգացողությունների թանգարան» ներկայացմամբ

Culture

Ճամփորդություն` Հայոց ցեղասպանության ամբողջ սարսափի միջով: Հաշված ժամեր անց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով կմեկնարկի «Հայ Ֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը:

«Իմ նպատակն է մարդկանց ճամփորդության տանել տարբեր զգացողությունների` վախի, սիրո, զզվանքի միջով: Զգացողություններն սկզբում փորձել էի առանձնացնել, բայց հետո հասկացա, որ կյանքում մի բանը տեսնելիս տարբեր ապրումներ ես ունենում: Դրա համար զգացողություններն առանձնացված չեն: Շատ բան կախված է հանդիսատեսից, թե մարդիկ ինչ տրամադրություն կունենան»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Զգացողությունների թանգարան» ներկայացման բեմադրիչ Վահան Բադալյանը:

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության թեման բոլորի մեջ է, և շատ կարևոր է ավանդական լուծումների չգնալ, այլ փորձել այլ լուծումներ գտնել:  

«Զգացողությունների թանգարան» նախագիծը՝ ներկայացում-ճամփորդություն է, որի ընթացքում հանդիսականը, թատրոն-թանգարան մտնելով, անցնում է տարբեր զգացողություններ առաջացնող ցուցանմուշների մոտով: Ներկայացման այցելուն որոշ դեպքերում պարզապես դիտորդի դերում է, իսկ որոշ ցուցանմուշների պարագայում` գործողության ակտիվ մասնակից: Ցուցանմուշները, օգտագործված երաժշտությունը, տեքստերը ոչ ուղղակիորեն, բայց որոշակի ձևով արտացոլում են այն զգացողությունները, որոնք զուգորդվում են  1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի մարդկային ապրումների հետ: Նախագծի նպատակն է ցույց տալ և ստեղծել մի հարթակ, որտեղ անձը կարող է վերապրել այն ամենը, ինչ զգացել է հայը Ցեղասպանության ժամանակ:

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանըլրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնի բոլոր արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է:

«Բացառություն է Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը, որի տոմսերի վաճառքով զբաղվում են անգլիացիները: Մենք պարզապես տեղ ենք տալիս նրանց` ներկայանալու մեր փառատոնի շրջանակում»,- նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 13-րդ «Հայ Ֆեստ»-ը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը և  կհյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնների նախագահների տարբեր երկրներից:  Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների թատրոններ, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները: 

Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» և այլ թատրոններ: Ինչպես միշտ, այս տարի էլ «Հայ Ֆեստ»-ը ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները «Արմս Ֆեստ» ուսանողական ծրագրում:

«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts