Նոր Նորքի շենքերից մեկի բակում 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
SocietyՈստիկանության Նոր Նորքի բաժին այսօր հոկտեմբերի 1-ին, ամը 20:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ըստ shamshyan.com-ի երիտասարդը Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գ. Ո.-ն է, որը այսօր նշված շենքի 12-րդ հարկում բնակվող ազգականի տուն այցի էր եկել եւ հարեւանների խոսքով՝ կարճ ժամանակ անց ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու միջոցով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: