147 երկրներ իրենց ծրագրերն են ներկայացրել ջերմոցային գազի արտանետումների կրճատման վերաբերյալ. ՄԱԿ
Society147 երկրներ, որոնց բաժին Է ընկնում մթնոլորտ ջերմոցային գազի բոլոր արտանետումների 85 տոկոսը, գործողությունների իրենց ծրագրերն են ներկայացրել դրանց ծավալների կրճատման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 2-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դիվանատունը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը ողջունել Է մինչեւ վերջնաժամկետի լրանալը՝ հոկտեմբերի 1-ը, ազգային ծրագրերի ուղարկումը Կլիմայի փոփոխման ՄԱԿ-ի շրջանկային կոնվենցիայի քարտուղարություն՝ դա գնահատելով որպես «դրական առաջին քայլը» կլիմայի վերաբերյալ նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքում, որը պլանավորվում Է կնքել Փարիզում՝ տարվա վերջին:
Պան Գի Մունը կոչ Է արել երկրներին՝ փաստաթղթում ներառել այնպիսի դրույթներ, որոնք «թույլ կտան նրանց՝ պարբերաբար վերանայել ու բարձրացնել իրենց ազգային պարտավորությունների հավակնոտությունը»՝ գիտական հետազոտությունների արդյունքներին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: