Շարունակում է հրատապ մնալ դեպի Մեծամորի հուշարձան տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտությունը
SocietyՇարունակում է հրատապ մնալ Մեծամորի հուշարձան տանող ճանապարհի վերանորոգման անհրաժեշտությունը: Այս մասին Արմենպրես-ին հաղորդեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: «Շատ վատն է դեպի ամբողջ տարածաշրջանի համար եզակի դեր ու նշանակություն ունեցող այս հուշարձանը տանող ճանապարհը: Այդ է պատճառը, որ զբոսաշրջիկների շատ խմբերի խուսափում են Մեծամոր բերել՝ վախենալով վնասել մեքենաները», - ասաց Աշոտ Փիլիպոսյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հավելեց, որ եթե պատկան մարմինները հնարավորություն ունենային լուծելու ճանապարհի վերանորոգման խնդիրը, ապա թանգարանը մի քանի անգամ ավելի շատ այցելուներ կկարողանար ունենալ և շատ ավելի հռչակված կլիներ Մերձավոր Արևելքում:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթիպարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել էպղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշորբնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էինմոտ 100 հա տարածք: