Էջմիածնի քաղաքապետարանի նվիրատվությունը փոխանցվելու է սահմանամերձ Չորաթան գյուղին
SocietyԷջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին իրենց ներդրումը կատարելու նպատակով հավաքված մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը նվիրաբերվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ «Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը այս պահին Չորաթան գյուղ գնալուճանապարհին է` այդ գումարը տեղիգյուղապետարանին հանձնելու նպատակով»,-այս մասին Արմենպրես-ին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից: