Ողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալ. Մարիամ Մելիքյանը՝ մայրանալու և Հայաստան տեղափոխվելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր նշեց, որ ամեն րոպե սպասում է դստեր լույս աշխարհ գալուն. «Անկեղծ ասած չեմ կարող բացատրել, թե ինչ է ներսումս կատարվում: Ողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալ ու հիմա, երբ գիտեմ, որ իմ ներսում փոքրիկ աղջիկ է ապրում, ով իմ մասնիկն է, սրտի թրթիռով անհամբեր սպասում եմ նրա աշխարհ գալուն,- պատմեց ապագա մայրիկն ու հավելեց,- հիմա մենք 36 շաբաթական ենք, այսինքն հղիության վերջին ամսում եմ գտնվում, այդ իսկ պատճառով ամեն րոպե էլ կարող է ծնվի փոքրիկս, Աստված, երբ կամենա»:
Մարիամը մեզ հետ զրույցում պատմեց, որ փոքրիկի խնամքի եւ հագուստի պարագաները արդեն ամբողջությամբ պատրաստ են. «Ես ոչ մի սնահավատական մոտեցումներ չունեմ, փոքրիկս դեռ երեք ամսական էր, երբ սկսեցի նրա համար գնումներ կատարել, հիմա արդեն ամբողջությամբ պատրաստ աղջկաս ենք սպասում, այսօր էլ պետք է բերեն նրա օրորոցը, որին եւս անհամբեր սպասում եմ»,- պատմեց Մարիամը՝ նկատելով, որ գնումների հարցում իրեն օգնել են ամուսինն ու մայրիկը,- գնումների հարցում ինձ շատ է օգնել մայրիկս, իհարկե, ամուսինս եւս ինձ շատ է օգնում այդ հարցերով, արդեն նա էլ է ոգեւորությամբ սպասում մեր փոքրիկին»:
Մարիամ Մելիքյանը պատմեց, որ ամուսինը սկզբում վստահ է եղել, որ որդի են ունենալու. «Իհարկե, բոլոր տղամարդկանց նման ամուսինս եւս երազում էր որդի ունենալու մասին, երբ դեռ երեխայի սեռը չգիտեինք, միշտ ասում էի, որ իմ սիրտը զգում է, որ աղջիկ է լինելու, ամուսինս էլ նեղսրտում էր՝ ասելով, որ անընդհատ չասեմ, թե աղջիկ եմ ունենալու, այլ սպասեմ, մինչեւ ճշտենք սեռը, բայց երբ տեսավ, թե ինչ ոգեւորությամբ ընդունեցի այդ լուրը, որ աղջիկ եմ ունենալու, արդեն նա էլ ոգեւորությամբ սպասում է իր դստերը»,- պատմեց դերասանուհին:
Փոքրիկի անվան հարցում Մարիամ Մելիքյանը նկատեց, որ դեռեւս տատանվում է. «Ինձ համար շատ դժվար է անուն ընտրելը, քանի որ գիտակցում եմ, որ անունը մարդու կյանքում շատ որոշիչ դեր կարող է ունենալ, կարծում եմ ինչպես նախապես պատկերացնես փոքրիկիդ, թեկուզեւ քո իսկ պատկերացումներով նրա համար անուն ընտրես, այդպիսին էլ կլինի նա իրականում: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու աղջիկս, դրա համար էլ ուզում եմ նրա անունը համապատասխանեցնել իմ պատկերացումներին: Շատ էի սիրում իմ կերպարի՝ Յանայի անունը, եւ մտածում էի դստերս հենց Յանա կոչել, բայց հիմա մի քանի անունների շուրջ եմ տատանվում. Կամիլա, Ադրիանա, Սառա եւ Յանա՝ այս անունները դեռեւս մրցում են ինձ համար, բայց կարծում եմ կհաղթի Կամիլան»,- նշեց նա:
Ի դեպ, հարցին, թե անվան հարցում Մարիամը խորհրդակցո՞ւմ է արդյոք ամուսնու հետ, դերասանուհին պատասխանեց. «Մենք նախապես պայմանավորվել էինք, որ աղջկա դեպքում անվան ընտրությունը ես կկայացնեմ, տղայի դեպքում՝ նա: Ընդ որում տղայի անունը ամուսինս արդեն ընտրել էր, եթե որդի ունենայինք, պետք է Միքայել անվանեինք»:
Շարունակաությունը՝ այստեղ