Fox Sports-ի թղթակիցը ավտոմեքենայի տակ Է ընկել ուղիղ եթերում
SocietyFox Sports-ի թղթակից Դեւիդ Մեդրանո Մորան ուղիղ եթերի ժամանակ ենթարկվել Է ավտոմեքենայի վրաերթի: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, միջադեպը տեղի Է ունեցել Մեքսիկայում՝ Գվադալահարայի օդանավակայանի կայանատեղիում, որտեղից Մորան պատմում Էր Chivas եւ Club America ֆուտբոլային ակումբների մրցամարտի մասին:
Ծրագրի վարող Ալդո Սանչեսը, որը գտնվում Էր ստուդիայում, տեսակապով միացել Է Մորայի հետ, բայց մի քանի վայրկյան անց թղթակիցն անհետացել Է Էկրանից:
Fox Sports-ի ներկայացուցիչների խոսքով՝ պատահարի հետեւանքով լրագրողը վախեցել Է, բայց բուժման կարիք չունի: