Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակված անձինք իշխող կուսակցության անդամներ են
SocietyԹուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող, Հայոց ցեղասպանության ճանաչման հայացքներով հայտնի Ահմեթ Հաքանի վրա սեպտեմբերի 30-ի երեկոյան հարձակված անձինք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ա յս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս տեղեկատվության առնչությամբ հանձնարարական է տվել ԱԶԿ կազմակերպության ղեկավարներից մեկին` նրանց կուսակցական պատկանելությունը հետաքննելու և տեղեկատվության հաստատման պարագայում նրանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու առնչությամբ:
Ահմեդ Հաքանի վրա սեփական տան դիմաց հարձակում էիրականացվել: Չորս անձանց կողմից հարձակման ենթարկվածՀաքանը տեղափոխվել էր հիվանդանոց կողերի և քթիկոտրվածքներով: Նշվում էր, որ կա վիրահատության անհրաժեշտություն: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումնիրականացրած 4 < i>անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որըճիշտ է»:
Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է: