Բրիտանական ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունը մուտք է գործել հայաստանյան շուկա
Society«Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» (Finlab) ներդրումային ընկերությունը դարձել է Միացյալ Թագավորության «Դիվիսա Քափիթըլ» ընկերության դուստր կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Finance Magnates առցանց հանգույցը, «Դիվիսա Քափիթըլը» գնել է հայկական ներդրումային ընկերությունը, որը կվ երանվանվի «Դիվիսա Էյէմ» ՓԲԸ:
Այն նախատեսվում է գործարկել 2015 թ. 4-րդ եռամսյակում: «Հայաստանն ունի շատ ուժեղ և խիստ կարգավորված բանկային համակարգ, որը թույլ է տալիս երկրին ապահով հաղթահարել վերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամերը»,- ասել է գլխավոր գործադիր տնօրեն Մուշեղ Թովմասյանը՝ նշելով, որ իրենց հատկապես զարմացրել է Եվրոպական տնտեսական միության շուկայում գործող մեծ ընկերությունների հետաքրքրությունն իրենց ծառայությունների նկատմամբ:
«Դիվիսա Քափիթըլը» ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը վերահսկվում է Միացյալ Թագավորության Ֆինանսական գործերը կարգավորող մարմնի կողմից (Financial Conduct Authority):