Անաստասիա Վոլոչկովան Մոսկվայի ռեստորաններից մեկում կոտրել է ջահը
LifestyleStyle.news.am-ը գրում է .
Բալետի հայտնի ռուսաստանցի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Մոսկվայի ռեստորաններից մեկում կոտրել է ջահը:
Ինչպես հայտնի է, արտիստուհին շատ է սիրում իր երկրպագուներին ցուցադրել իր իդեալական «շպագատը»: Այս անգամ ՌԴ մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, ցուցադրելով իր ֆիրմային հնարքը, նա ոտքով կոտրել է գավաթներից կազմված ջահի մի մասը, որը կախված է եղել շենքի ներսում:
Instagram-ում Վոլոչկովան տեղադրել է համապատասխան լուսանկարը:
«Մի փոքր կազուս... շատ հարմարավետ ռեստորանում ես պատահաբար կոտրեցի գավաթը... Բայց ինձ վրա չբարկացան՝ ասելով, որ ոչ ոք երբեք նման բան չի արել ոտքով... Իսկ գավաթներից ջահ պատրաստողին՝ 5 բալ: Կոտրեցի, չարը խափանվեց»,- հումորով գրել է Վոլոչկովան լուսանկարի տակ: