Բրիտանացիների մեծամասնությունն զգուշանում Է երկրի վրա փախստականների բացասական ազդեցությունից
SocietyԲրիտանացիների մեծամասնությունն առանց ոգեւորության Է վերաբերվում երկիր փախստականների ավելի մեծ ներհոսքի հնարավորությանը եւ կարծում Է, որ նրանք բացասական ազդեցություն կունենան երկրի տնտեսության եւ մշակույթի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել Է «Սքայ նյուզ» հեռուստաալիքի կողմից:
Հարցվածների կեսից ավելին (57 տոկոսը) կարծում Է, որ երկիրը «պետք Է ավելի քիչ ընդունի նրանց, ովքեր դիմում են ապաստան հատկացնելու համար», ասված Է հոկտեմբերի 2-ին հրապարակված հետազոտության մեջ: 63 տոկոսն այն կարծիքին Է, որ «փախստականները բացասաբար կազդեն երկրի մշակույթի վրա, 52 տոկոսը երկյուղում Է Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա նրանց բացասական ազդեցությունից: 49 տոկոսը կարծում Է, որ բացասական ազդեցություն կլինի նաեւ իրենց շրջանների վրա:
Հարցմանը, որն անցկացվել Է սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ը, մասնակցել Է հազար մարդ:
Դրա հետ մեկտեղ երկրում աճում են նաեւ ավելի շատ փախստականների ընդունելու կոչերը: Համապատասխան արշավ են սկսել մի շարք հումանիտար կազմակերպություններ, որոնց միացել են նշանավոր անձինք, այդ թվում՝ Բենեդիկտ Քամբերբաթչը: Ճգնաժամին Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքը նա որակել Է «ամոթալի ու դանդաղ»: Նա ուղերձ Է տեսագրել, որում կոչ Է անում աջակցել նրանց, ովքեր հարկադրված են փախչել Սիրիայից: «Ծնողներն իրենց երեխաներին նավակ են նստեցնում միայն այն ժամանակ, երբ ջուրն ավելի անվտանգ Է, քան ցամաքը»,-ասել Է նա:
Ավելի վաղ վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան առաջիկա հինգ տարվա ընթացքում կընդունի մինչեւ քսան հազար սիրիացի փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: