ՀԷՑ-ում աուդիտը կանցկացնի «Դելոյթ և տուշ» ընկերությունը
Economics«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հրապարակել է ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Ինչպես հաղորդում է ՀԷՑ-ի կայքը, մրցույթում հաղթող է ճանաչվել «Դելոյթ և տուշ» ընկերությունը:
ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթով հետաքրքրվել են 4 ընկերություններ, որոնցից հայտ են ներկայացրել միայն երկուսը` «Դելոյթ և տուշ» և «Գրանդ Թորընթոնը»: «Դելոյթ և տուշ»-ն իր ծառայությունների համար պահանջել է 190 հազար ԱՄՆ դոլար, իսկ «Գրանդ Թորընթոնը»` 144 միլիոն դրամ` (305 հազար դոլար): Հաղթող է ճանաչվել «Դելոյթ և տուշ» ընկերությունը:
«Դելոյթ և տուշ» ընկերությունը 230 հազար դոլարով խորհրդատվություն է անցկացնում նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: