Ռուսաստանում շենքի 8-րդ հարկի պատուհանագոգին հայտնված երեխան շոկի է մատնել օգտատերերին (լուսանկարներ)
LifestyleՄինչ երեխան բառի բուն իմաստով կանգնած է եղել կյանքի ու մահվան միջև, նրա մայրը բնակարանում է եղել, սակայն անուշադրության է մատնել փոքրիկին։ Որոշ ժամանակ անց նա «հիշել» է երեխայի մասին ու նրան վտանգավոր վայրից հետ տարել։
Ոստիկաններին ու փրկարարներին կանչել են դիմացի շենքի հարևանները, ովքեր սրտի տրոփյունով հետևել են պատմության հանգուցալուծմանը։
Միջադեպը տեղի է ունեցել Չելյաբինսկի շրջանի Միաս քաղաքում: Ինչ վերաբերում է երեխայի մորը, ապա նրան պատասխանատվության չեն ենթարկի` հաշվի առնելով այն փաստը, որ փոքրիկը չի տուժել։




