Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խաղողագործների ամբողջ բերքը մթերվելու է

Economics

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր` խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ տեղում խնդիրները քննարկելու նպատակով:

Նախարարի այցի առաջին կանգառն Աղավնաձոր համայնքում էր: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի ուղեկցությամբ նախարարը  նախ դիտարկել է համայնքի խաղողի այգիները, զրուցել խաղողագործների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աղավնաձորցիները հայտնել են, որ գոհ են  այս տարվա բերքից` միաժամանակ որոշակի մտահոգություն հայտնելով իրացման խնդիրների շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն մարզ է ժամանել «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչը, ով նախատեսում է գյուղացիների հետ պայմանագրեր կնքել: 

«Այս տարի Վայոց ձորի մարզում առկա է խաղողի առատ բերք, և վերամշակող ընկերությունները հոկտեմբերի 5-ից կսկսեն մթերման գործընթացը: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզից պատրաստ է խաղողի մթերումներ իրականացնել 17 ընկերություն, որից 10-ը գործում են մարզում»,-  նշել է  նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` մարզում անցյալ տարի արտադրվել է շուրջ 5100 տոննա խաղող, այս տարի բերքն ավելի առատ կլինի, որից մոտ 3000 տոննան կկազմի «Արենի» սորտը:

Նախարար Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ բերքը մթերվելու է, և այս առումով մտահոգություններ չկան, սակայն խաղողագործները և մթերող ընկերությունները  որոշակի անհամաձայնություններ ունեն մթերման գնի շուրջ: «Արմենիա Վայն» ընկերությունը ներկայումս «Արենի» սորտի դեպքում պայմանագրեր են կնքում 200-210 դրամով: Նկատի ունենալով բերքի առատությունը` նախարարը հորդորել է գյուղացիներին ըմբռնումով մոտենալ խնդրին:

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել` նշելով, որ  այն խաղողագործները, ովքեր չունեն պայմանագրեր, ևս մտահոգվելու առիթ չունեն․ նրանց արտադրած ամբողջ բերքը ևս մթերվելու է։

Նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` ներկայումս մթերման հետ կապված հերթեր են գոյացել Արարատի և Արմավիրի մարզերում, սակայն միջոցներ են ձեռնարկվում այս հարցի լուծման ուղղությամբ: Աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու համար այժմ մի շարք փոքր ընկերությունների վարկեր են տրամադրվում: Ընդ որում,  որոշ ընկերություններ  արդեն ստացել են այդ վարկերը, իսկ  մյուս մասի հայտերը  քննարկման փուլում են:

Նախարարը նաև շեշտել է, որ այս խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետի և իր մշտական ուշադրության կենտրոնում:   

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Համլետ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ նախորդ տարի ընկերությունը Վայոց ձորի մարզում մթերել է 230 տոննա խաղող, այս տարի նախատեսում են ավելացնել մթերման ծավալները` հասցնելով մինչև 300 տոննայի: Բացի այդ, գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել մթերել նաև մոտ 100 տոննա  սպիտակ սորտի խաղողը: Նա նաև ընդգծել է, որ ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին: Անդրադառնալով արտահանմանը վերաբերող հարցերին` Համլետ Թադևոսյանը նշել է, որ այս տարի այն անցնում է սահուն կերպով, իսկ ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները:  

Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի «Գետնատուն» ընկերություն, որտեղ մթերման մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում,  եղել է Գետափի գինու գործարանում: Այստեղ նախարարին տեղեկացրել են ֆինանսական որոշակի խնդիրների առկայության մասին, որոնց լուծման դեպքում անմիջապես կանցնեն մթերման աշխատանքներին:

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև «Հին Արենի» գինու գործարան: Տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` այստեղ մթերումները սկսվել են սեպտեմբերի 22-ից, այդ ընթացքում մթերվել է թե' գործարանի և թե' գյուղացիների մոտ 110 տոննա բերքը, վճարումներն իրականացվել են անմիջապես:

Նախարարի վերջին կանգառն «Արենի» գինու գործարանում էր, որտեղ մթերումները կսկսվեն երկու օրից:         

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine