Blog.1in.am-ը գրում է.
Ծանր այրվածքներով հիվանդները բուժման երկարատև կուրս են անցնում, սակայն հետո նրանց սպասվում է երկրորդ դժվար փորձությունը՝ տգեղ սպիները:
Ու եթե ոչ մեծ սպին ձեռքին կամ մարմնի այլ հատվածի վրա այդքան չի անհանգստացնում մարդուն, ապա դեմքի հատվածում աննշան թերությունները միանգամից աչքի են զարնում:
Սակայն պարզվում է, որ մեր օրերում գոյություն ունեն հատուկ բժշկական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս այդ հետքերն աննկատ դարձնել:
Ծանոթացեք Բասմա Համիդի հետ, ով հետայրվածքային կորեկցիայի կլինիկայի հիմնադիրն է:
Նա կլինիկան բացել է 2011թ• Տորոնտոյում: Այստեղ հիվանդները կարող են թաքցնել այրվածքների հետքերը հատուկ տատուաժի օգնությամբ:
Անձամբ Համիդը 2 տարեկանում լրջորեն այրվել էր տաք յուղով: Նրա դեմքի ձախ մասը խորը այրվածքներ էր ստացել: Նա ենթարկվել է ավելի քան 100 բարդ պրոցեդուրաների՝ պլաստիկ վիրահատություններից մինչև լազերաթերապիա, սակայն դեմքի կարմիր գույնը չէր անցել:
Երբ կոսմետոլոգիայում հայտնվեց էսթետիկ տատուաժը, Համիդը սկսեց մտածել այն մասին, որ կարելի է ներկը քսել ոչ միայն շուրթերին ու հոնքերին:
Նա փորձեց իր դեմքին տատուաժ անել:
Արդյունքները նրա սպասելիքներն արդարացրին, ու այսօր նրա գեղեցիկ դեմքի վրա ոչ մի սպի չի երևում:
Բասման երկրորդ կլինիկան բացեց Չիկագոյում: Հիմա նա օգնում է իր հիվանդներին ազատվել անցանկալի հետքերից:
Բոլորովին վերջերս նրա հիվանդը 17-ամյա մի աղջիկ էր, ում վրա մի խումբ աղջիկներ եռացրած ջուր էին լցրել:
Նրա դեմքի մաշկի որոշ հատվածներ գունատվել էին, ինչը նրան անհարմարություն ու տհաճություն էր պատճառում:
Աղջիկը մտածում էր, որ այդ խնդիրն անլուծելի է, մինչև չհանդիպեց Բասմա Համիդին:
Շատերը չեն հավատում իրենց աչքերին, երբ տեսնում են արդյունք:
Նա անվճար օգնում է մարդկանց, երբ իմանում է, որ նրանք չեն կարող վճարել միկրոպիգմենտյին իմպլանտանտացիայի համար:






