Վրաստանի հետ սահմանին սպանվել է Աբխազիայի մաքսային վարչության պետը
SocietyԱբխազիայի պետական մաքսային կոմիտեի «Գալ» մաքսատան (Վրաստանի սահմանի մոտ) պետ Բեսլան Մալանձիային մահացած են գտել:
Մաքսային ծառայության գնդապետի մարմինը հայտնաբերվել է Աբխազիայի Պչամրինի շրջանի Թամիշ գյուղի գերեզմանատան տարածքում, հոկտեմբերի 2-ին: Մալանձիան հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում եւ ընկած է եղել տան մոտ:
«Չհասած Տամիշ գյուղի իր տանը (100-150 մետր հեռավորության վրա), նա կանգնեցրել է մեքենան: Հնարավոր է, նա ճանաչել է այն մարդկանց, որոնք կանգնեցրել են մեքենան, չեմ կարող համոզված ասել: Հետո անցել է փողոցը, ամենայն հավանականությամբ, նրան բռնի ուժով քարշ են տվել գերեզմանատան կողմը, քանի որ այնտեղ հայտնաբերվել է Մալանձիայի գլխարկը: Դրանից հետո մեկ կրակոցով սպանել են նրան»,- Sputnik-ի թղթակցին հայտնել է Գալիի շրջանի դատախազ Կախա Պերտայան: