6 երեխաների 22-ամյա մայրը կիսվել է իր հուզիչ պատմությամբ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
22-ամյա Քլոուի Դաստանն ու իր ամուսինն անչափ բարդ ընտրության առաջ են կանգնած եղել. ժամանակից շուտ ծննդաբերական ցավեր առաջացնել` եռյակին լույս աշխարհ բերելու համար, թե պահպանել 3 երեխայից 2-ին։ Հետաքրքրական է, որ այդ ժամանակ զույգն արդեն ուներ 3 երեխա:
Ամուսինները որոշում են կայացրել փրկել եռյակին` դիմելով 28 շաբաթականում ծննդաբերելու ռիսկին: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է անցել, և եիտասարդ Քլոուին 22 տարեկանում արդեն 6 առողջ երեխա ունի։
Այժմ նա տարբեր սոցկայքերում օգտատերերի հետ կիսվում է իր անսահման երջանկությամբ` պարբերաբար լուսանկարներ տեղադրելով:
Ստորև AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է ընտանիքի «պատմությունը».









