«Բեմի և էկրանի մեծ վարպետ». Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը: Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով: Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: