Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆրանսիայից Հայաստան պարբերաբար թմրամիջոցներ ուղարկող անձը հանձնվել է հայ իրավապահներին

 ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Ֆրանսիայից Հայաստան հանցավոր կապերի աղմկահարույց դեպի բացահատման մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013թ. նոյեմբերի 27-ին Չարենցավանի թիվ 2 փոստային բաժանմունքում մի կին ծանրոց է ստացել Ֆրանսիայից, սակայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն արդեն գիտեին, որ ծանրոցում թաքնված բան կա: Ըստ ձևակերպումների՝ ծանրոցն ուղարկվել էր ոմն Ժորա Ոսկանյանի կնոջ մոր անունով, որը, սակայն, ստացել էր կինը:

Ծանրոցում բացառապես կանացի պարագաներ են եղել, սակայն խուզարկության արդյունքում մարմնի քսուքի մեջից հայտնաբերվել է 300 հաբ սուբուտեքս, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերի՝ 2.4 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժորա Ոսկանյանին թմրամիջոցն ուղարկել է Ֆրանսիայում բնակվող, վերջինիս ընկեր ոմն Արամ: Ուսումնաիրելով Ժորա Ոսկանյանի հանցավոր և ընկերական կապերի շրջանակը՝ ոստիկանությունը հայտնաբերել է Արամ անունով մի անձնավորության, ով դեռևս 201թ. օգոստոսից մեկնել է Հայաստանից և բնակություն հաստատել Ֆրանսիայում: Նրա հետ Ժորա Ոսկանյանը ծանոթ է եղել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում: Ժորա Ոսկանյանի մասով քննությունն արդեն դատական փուլ է մտել, իսկ նրան Ֆրանսիայից թմրամիջոց ուղարկողը եղել է Արամ Նազարյանը՝ ծնված 1956թ.: Արամ Նազարյանը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել՝  գողության, ավազակային հարձակման, անձի առևանգման ու շորթման համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ մինչ վերոհիշյալ բացահայտումը՝ 2013թ. Նոյեմբերի սկզբին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում բացահայտվել էր նմանատիպ ևս մեկ դեպք՝ դարձյալ կապված սուբուտեքսի հետ: Նախորդ դեպքի հետքերով գնացող իրավապահները պարզում են, որ այս անգամ էլ խառն է Արամ Նազարյանի մատը: Արամ Նազարյանը, գտնվելով Ֆրանսիայում, 2013թ. նոյեմբերին կապ է հաստատել և պայմանավորվել «Սևան» քրեակատարողական պատիժ կրող մի դատապարտյալի հետ, ով ձեռք է բերել ու իրացրել 289 հատ սուբուտեքս դեղահաբ: Դատապարտյալն իր եղբոր՝ Միքայել Ղանդիլյանի օգնությամբ, նշված դեղահաբերից 46-ը իրացրել է այլ անձանց, իսկ 243 դեղահաբը ոստիկանության կողմից հայտնաբերվել և առգրավվել է:

Չնայած որոշակի դժվարությանը՝ կապված Արամ Նազարյանի՝ Ֆրանսիայում գտնվելու հանգամանքով, ոստիկանությանը հաջողվում է հսկել նրա հանցավոր կապերը Հայաստանի հետ, և շուտով լինւմ է նոր բացահայտում: Ոստիկանության օպերատիվ տեսադաշտում հայտնվում է Երևանի բնակիչ Արմեն Աղաբաբյանը, ով Արամ Նազարյանի հետ ծանոթ է եղել դեռևս Հայաստանում եղած ժամանակներից: Տեղեկություն է ստացվել, որ Արամ Նազարյանը 2014թ. հունվար-փետրվար ամիսներին սուբուտեքս դեղահաբեր է ուղարկել Արմեն Աղաբաբյանին՝ մեկ այլ անձի փոխանցելու նպատակով: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2014թ. փետրվարի 9-ին Արմեն Աղաբաբյանը բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին:

Մեկ այլ անձը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արման Բեգլարյանն է եղել, ում հետ Արամ Նազարյանի ծանոթությունը նույնպես կապված է կալանավայրերի հետ: 2014թ. փետրվարի 9-ին ոստիկանների կանոնավոր վերահսկողության պայմաններում տեղի է ունենում Բեգլարյանի ուղարկած անձի և Արմեն Աղաբաբյանի հանդիպումը: Թմրամիջոցի հանձնումը կանխվում է, իսկ Արմեն Աղաբաբյանի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում է 45 հաբ սուբուտեքս: 2014թ. փետրվարի 18-ին նախաքննական մարմինը որոշում է Արամ Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Արամ Նազարյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Քանի որ Արամ Նազարյանը գտնվում էր արտերկրում, գործին միջամտում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն: 2014թ. ապրիլի 29-ին ստացվել են Արամ Վոլոդյայի Նազարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ նյութերը, որից հետո նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում և ձեռնարկվել են միջոցառումներ նրան հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ: Ոստիկանության կազմակերպվա ծ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունից, նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից  ստացված տեղեկություններն  իմի են բերվում, համեմատվում, ենթարկվում վերլուծության: Ստացված տեղեկություններով՝ Արամ Նազարյանը շարունակումէր բնակվել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում: Ճշտվել են նաև այլ տվյալներ. 2014թ. հունիսի 1-ին ողջ տեղեկատվությունը փոխանցվում է Ֆրանսիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական  բյուրոյին:

Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2014թ. հոկտեմբերի 5-ին Արամ Նազարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Հիշյալ տեղեկատվությունը փոխանցվել էր հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազությանը՝ արտահանձման գործընթացը նախաձեռնելու նպատակով:

2015թ. սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվում է տեղեկատվություն՝ համաձայն որի այդ երկրի իրավասու մարմինները հաստատել են Արամ Նազարյանի արտահանձնումը Հայաստանի իրավապահներին: 2015թ. սեպտեմբերի 26-ին Արամ Նազարյանը տեղափոխվում է Հայաստան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Արամ Նազարյանը վերը նշված հանցագործությունները իրականացրել է Ֆրանսիայում: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի իրավապահները Հայաստանի իրավապահներին են արտահանձնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձի:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration