Դիմահարդարում այն աղջիկների համար, ովքեր ակնոց են կրում
LifestyleՄշտապես ակնոց կրող աղջիկների մոտ կարծիք կա, թե դիմահարդարումը նրանց համար անհասանելի է: Այժմ ակնոցները չեն համարվում պարտադիր ատրիբուտ, քանի որ կան կոնտակտային լինզաներ, որոնք հնարավորություն ունեն վերականգնելու տեսողությունը: Ակնոցները դարձել են մոդայիկ աքսեսուար, որոնք լավ դիմահարդարման հետ համատեղ կարող են ստեղծել յուրահատուկ ոճ: Ակնոցները ունեն լրացումների բազմաթիվ տարբերակներ, նրանք կարող են փոխել դեմքի ձևը, ծածկել արտաքին թերությունները, դրանք երիտասարդացնում են և հնարավորություն տալիս ամբողջովին փոխել կերպարը:
Ակնոցի տակ ճիշտ դիմահարդարումը պահանջում է ուշադրություն անգամ ամենաաննշան մանրուքների նկատմամբ: Հայտնի է, որ մշտապես ակնոց կրող մարդկանց աչքերի շուրջը մաշկն ավելի բարակ է և նուրբ, և համեմատած դեմքի մաշկի ընդհանուր գույնի հետ այն ավելի բաց երանգ ունի, ինչն էլ պետք է հաշվի առնել ցերեկային կամ երեկոյան դիմահարդարման համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս:
Պետք է ուշադրություն դարձնել ակնոցի շրջանակի գույնին, այն պետք է համընկնի կամ ներդաշնակ լինի ֆոնի հետ: Եթե շրջանակը սառը գույնի է, ապա կարելի է օգտագործել մոխրագույն, արծաթագույն, կապույտ կամ մանուշակագույն ստվերաներկ, իսկ եթե տաք, ապա՝ վարդագույն, շագանակագույն, ոսկեգույն երանգներ: Եթե նախընտրում եք թափանցիկ կամ արծաթագույն շրջանակ, ապա օգտագործեք շատ թեթև երանգներ:
Կոնտակտային լինզաներ կրելու դեպքում, այն կոսմետիկ միջոցները, որոնք օգտագործելու եք, պետք է ընտրեք զգուշորեն, որպեսզի նյութերը չփոխազդեն լինզաների հետ և չառաջացնեն բարդություններ:
Աղբյուր՝ Inchuzem.am
