Ուիլ Սմիթի 14-ամյա դուստրն իր առաջին պայմանագիրն է կնքել մոդելային գործակալության հետ
LifestyleTert.am-ը գրում է.
Ամերիկացի դերասաններ Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ-Սմիթի 14-ամյա դուստրը` Ուիլոուն կնքել է իր առաջին պայմանագիրը նորաձևության ասպարեզում:
Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով The Society Management գործակալության հրապարակմանը , որն էլ ներկայացնելու է Ուիլոուի շահերը նորաձևության ոլորտում:
Ավելի վաղ ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել այնպիսի հայտնի մոդելների հետ, ինչպիսիք են Ադրիանա Լիման, Անդրեա Պեժիչը, Քենդալ Ջենները:
Ուիլոուն Ուիլ Սմիթի երկրորդ ամուսնությունից շնված դուստրն է: