Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վազքի կիսամարաթոն`«Էրեբունի-Երևան 2797» -ի շրջանակում

Sport

 «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանում առաջին անգամ անցկացվել է վազքի միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ ֆիթնես» պրեմիում ակումբի, «Austrian Airlines»-ի հետ համատեղ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի, որը հանդես է եկել «Առողջ ապրելակերպ, առողջ ֆինանսներ» կարգախոսով, Publicis Արմենիայի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա», «Բերրի» և մի շարք այլ ընկերությունների ու Հայաստանի վազքի ակումբների աջակցությամբ։ Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն էր «Օրանժ ֆիթնես» պրեմիում ակումբը:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնակիցների երթուղին սկսվել է Շահումյանի անվան հրապարակից, այնուհետ Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Վարդանանց փողոց - Ալեք Մանուկյան փողոց - Իսահակյան փողոց - Սարյան փողոց - Հրազդանի ձոր - Հաղթանակի կամուրջ - Հանրապետության հրապարակ և վերջնագիծը՝ նույնպես Շահումյան հրապարակ:  Կիսամարաթոնի անցկացման նպատակը Հայաստանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոնի ստեղծելն էր,  ինչպես նաև երկար մրցատարածության վազքի զարգացումն ու առողջ ապրելակերպը խթանելն ու  աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքն ուղղորդելը: Կիսամարաթոնի նպատակը նաև սփյուռքահայ սիրողական վազորդների և այլ մարզիկների համար Հայաստանը գրավիչ դարձնելն ու նրանց կապը հայրենիքի  հետ ամրապնդելն է:

Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ ուժերն են չափել 4 տարբեր մրցատարածություններում. 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ և 1 կմ (մանկական):Վազքուղին հավաստագրված է եղել  AIMS (Մարաթոնների միջազգային կազմակերպության) կողմից: Կիսամարաթոնի դրամական պարգևների ֆոնդի համապատասխան՝ 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ պարգևատրվել են, համապատասխանաբար, 1.000.000, 750.000 և 500.000 ՀՀ դրամով: 10կմ վազքատարածության  կանանց և տղամարդկանց առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները  պարգևատրվել են 200.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամով: 21 կմ մրցավազքո ւմ տարիքային խմբերի հաղթողները, ինչպես նաև 2  և 1 կմ մանկական վազքարշավների հաղթողները կիսամարաթոնի հովանավորների կողմից ստացել են արժեքավոր նվերներ։

Մրցատարածությունների բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, ստացել են  շապիկներ և մեդալներ։ Նշենք, որ մեդալները պատրաստված էին Հարավային Աֆրիկայի Metal Badge գործարանում, որը հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնների մեդալների պատրաստմամբ: Բացի անհատական մրցանակներից՝ սահմանվել էր նաև թիմային երեք մրցանակ` Ամենամեծ մասնակից թիմի, ամենաարագավազ թիմի և ամենալավ աջակցողներն ունեցող թիմի համար: Մասնակցության հայտ ներկայացնողների թվում էին Երևանի քաղաքապետարանը, Կենտրոնական բանկը, Միավորված ազգերի կազմակերպության Մանկ ական հիմնադրամը (UNICEF), «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, «Ամերիաբանկ» ընկերությունը, UWC Հայաստանը, «Այբ» դպրոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը,  «Օրանժ ֆիթնես» և Incourt թենիսի ակումբները,  «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելությունը (Medecins Sans Frontieres - Armenia), ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոնը, Հերբալայֆ  Ինթերնեշնլ Ինկ-ը, I love running ճիշտ վազքի դպրոցը, Հայաստանի վազողների ակումբը, ինչպես նաև 1000-ից ավելի հայաստանցի և արտասահմանյան սիրողական և պրոֆեսիոնալ վազորդներ և մշակութային գործիչներ:

Երևանի կիսամարաթոնը ուներ նաև բարեգործական բաղադրիչ: Վազքին մասնակցել են «Սատար» ՀԿ-ից 30 հաշմանդամ վազորդներ, որոնք մրցել են 2 կմ վազքատարածությունում:  Բացի այդ, 3 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ («Հայ մայրեր», «One Armenia», «Teacher of Armenia») վազել են իրենց թիմերով՝ վազքի միջոցով տեղեկացնելով իրենց ծրագրերին: Բարեգործական նպատակներով վազող բոլոր վազորդները մասնակցել  են անվճար։ Մասնակիցների համար մշակվել էր  միջոցառումների ծրագիր, որը սկսվել է վազքի նախորդ օրը և շարունակվել  հոկտեմբերի 4 -ին։ Ինչպես մեկնարկի հատվածում, այնպես էլ կիսամարաթոնի ամբողջ վազքուղում վազորդներին ուղեկցել են  երաժշտությունն ու  աջակիցների թիմերը։ Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին, իսկ վազորդ հյուրերը նաև իրենց տպավորությունն ու հիացմունքը՝ ինչպես Երևանում գտնվելու օրերի, ինչպես նաև վազքի ընթացքում երևանցիների ջերմ վերաբերմունքի ու մայրաքաղաքի գեղեցկության վերաբերյալ:  

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia