Սարսափազդու կենդանիներ, որոնք ինչ-որ ժամանակ ապրել են Երկրի վրա. Ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Թեև կենդանիների անհետացումը միշտ տխուր է, սակայն երբեմն մեզ՝ մարդկանց համար դա կարող է ձեռնտու լինել:
12 մետր մեգաօձերից մինչև ընձուղտի մեծության թռչող արարածներ: Առաջարկում ենք դիտել սարսափազդու արարածներ, որոնք ինչ-որ ժամանակ ապրել են Երկրագնդի վրա, և որոնց հարևանությունը հազիվ թե հաճելի լիներ մարդուն:
1. Pelagornis Sandersi
Թռչնի թևերի բացվածքը հասնում էր 7 մետրի: Այն ակնհայտորեն ամենամեծ թռչունն է, որը երբևէ ապրել է Երկրի վրա:
2. Euphoberia
Euphoberia-ն ունեցել է ավելի քան 90 սմ երկարություն:
3. Հսկայական մարդակապիկներ
Ապրել են 9 մլն-ից մինչև 100 հազար տարի առաջ ժամանակակից Ասիայում: Սա կապիկների ամենամեծ տեսակն էր Երկրի վրա: Համարվում է, որ այն ունեցել է մինչև 3 մ բարձրություն ու մինչև 540 կգ քաշ ու քայլել է 4 թաթերի վրա:
4. Էնդրյուսարխ
Ապրել է 45-30 մլն տարի առաջ: Այն եղել է հսկայական կաթնասուն: Գիտնականները ենթադրում են, որ այդ գիշատիչը կարող էր կշռել մինչև 1800 կգ, ինչը նրան դարձնում է ամենախոշոր ցամաքային կաթնասունը պատմության մեջ:
5. Pulmonoscorpius
Կարիճն ապրել է 345-330 մլն տարի առաջ, ենթադրվում է, որ ունեցել է մինչև 76 սմ երկարություն:
6. Մեգալանիա
Հսկայական մողեսն ապրել է Հարավային Ավստրալիայում: Անհետացել է մոտ 30 հազար տարի առաջ:
7. Հելիկոպրիոն
Նախապատմական երկարակյացներից է (310-250 մլն տարի առաջ), ունեցել է 4 մ երկարություն:
8. Էնտելոդոն
Ի տարբերություն իրենց ժամանակակից ազգակիցների՝ նրանք նման են եղել վարազների: Դրանք քայլել են 4 թաթերին ու ունեցել են գրեթե մարդկային հասակ: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դրանք անգամ եղել են մարդակերներ:
9. Անոմալոկարիուս
Հավանաբար ապրել է քեմբրյան շրջանում: Ծովային կենդանի է:
10. Մեգանևրա
Քարածխային շրջանի անհետացած միջատ է, նման ժամանակակից ճպուռներին: Թևերն ունեցել են մինչև 66 սմ բացվածք:
11. Attercopus
Եղել է սարդանմանների տեսակից, նման է եղել կարիճի:
12. Դեյնոզուխ
Ժամանակակից կոկորդիլոսների անհետացած ազգականն է, ապրել է 80-73 մլն տարի առաջ:
13. Դունկլեոստեյ
Ապրել է 380-360 մլն տարի առաջ, եղել է գիշատիչ ձուկ: Շնորհիվ իր սարսափելի չափերի՝ մինչև 10 մ երկարություն ու գրեթե 4 տոննա քաշ, համարվել է իր ժամանակների գիշատիչը:
14. Սպինոզավր
Խոշոր դինոզավրերից է, որն ունեցել է 18 մետր երկարություն ու կշռել է մինչև 10 տոննա: Դրանք կերել են ձկներ, անգամ այլ դինոզավրերի:
15. Սմիլոդոն
Ապրել են Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի տարածքում պլեյստոցենի դարաշրջանում (2.5 մլն-ից 10 հազար տարի առաջ): Խոշոր գիշատիչը կարող էր կշռել մինչև 408 կգ:
16. Կետցալկոատլ
Այդ կենդանու թևերի բացվածքը կարող էր հասնել 12 մետրի: Այս պտերոզավրը եղել է ամենախոշոր էակը, որը կարող է երբևէ թռչել:















