Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Անխախտելի եղբայրություն 2015». Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները դրական արդյունք են տվել

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների վերջին օրը խաղարկվեցին մի  ակտիվ գործողությունների սցենարներ: Զորավարժության մասնակիցերը խաղարկեցին ահաբեկիչների կողմից զավթած շենքի ազատագրման, ահաբեկ չական կետի ոչնչացման և դժգոհ բնակչության անհնազանդությունը կանխելու սցենարները: Զորավարժություններին ներգրավված էին ռազմական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, ոստիկանական ուժեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ զորավարժությունների մասնակիցների առջև դրված հիմնական խնդիրները կատարվել են:

«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի տարածքում առաջին անգամ էին անցկացվում:Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ բացի ՀԱՊԿ անդամ պետություններից այս զորավարժություններին մասնակցում էին նաև Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործունեության համար: Հատկապես զորավարժությունների վերջին ակտիվ գործողությունների ընթացքում մենք տեսանք, որ ստորաբաժանումները շատ կենտրոնացած և գրագետ էին գործում: Հարկ եմ համարում նշել, որ այս վերջին օրերին նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել և դրա արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունը, համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների միջև»,- ասաց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում տարբեր երկրների խաղաղապահ ստորաբաժանումների միջև ամրապնդվել է նաև մարտական ընկերությունը՝ նշելով, որ իզուր չէ, որ զորավարժությունները կրում են «Անխախտելի եղբայրություն»  խորագիրը: «Այո, եղբայրությունն անխախտելի է մեր պետությունների միջև; Եվ  հրամանատարները, և զինվորները և տարբեր գործողությունների մասնակից զինվորները միմյանց շատ լավ հասկանում են, ունենց մեծ բարոյական և ֆիզիկական պատրաստվածություն: Ամենակարևորը այն է, որ մենք վստահություն ունենք, որ անհրաժեշտության դեպքում մեր խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել իրենց առաջադրանքը, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի: Դուջք գիտեք, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլ նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ դրական է գնահատում զորավարժությունները և դրանք իրենց հիմնական նպատակին հասել են:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշեց, որ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները ցանկանում են ստեղծել արդյունավետ ուժային համակարգ՝ պլանավորելով և իրականացնելով միջոցառումներ, որոնք կնպաստեն հավաքական անվտանգության ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը: «Ես նույնպես համաձայն եմ Սեյրան Օհանյանի հետ, որ զորավարժությունները հաջող ընթացք են ունեցել: Մեզ համար միշտ կարևոր է նման զորավարժությունների անցկացումը, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությ անը, որը ջանք չի խնայել այս զորավարժությունների արդյունավետ ու հաջող ընթացքն ապահովելու համար»,- եզրափակեց Բորդյուժան:

Զորավարժությունների ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևատրվեցին զորավարժությունների մասնակից բազմաթիվ զինծառայողներ: Այնուհետև մասնակից շուրջ 600 զինծառայողները հանդիսավոր քայլերթով ազդարարեցին զորավարժությունների ավարտը:

«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը  և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration