Օրվա բաղադրատոմսը. Ինչպես պատրաստել ժելե «Ծիածան»
Lifestyle1in.am-ը գրում է .
Բաղադրիչներ
ժելե ելակի համով – 3 տուփ
ժելե կիվիի համով – 2 տուփ
խտացրած կաթ – 2 բանկա
ժելատին – 90գր
Պատրաստման եղանակ
- Ջրով բացում ենք ժելեները ըստ տուփի վրա նշված եղանակի:

- Հարում ենք խտացրած կաթը:
250մլ եռման ջրով բացում ենք ժելատինը այնպես, որ գնդիկներ չառաջանան, ապա խառնում պատրաստի ժելատինը խտացրած կաթի հետ:
- Խորը ամանի մեջ լցնում ենք կարմիր ժելեյի շերտը և տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:

- Հանում ենք սառնարանից, վրան ավելացնում կաթնային ժելեի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:

- Այնուհետև լցնում ենք կանաչ ժելեյի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:
Ավելացնում ենք նաև կաթնային ժելեի շերտը և թողնում սառնարանում պնդանա 10-15 րոպե:
- Շերտերի նույն հերթականությամբ պատրաստում ենք ամբողջական “ծիածանը” և տաղափոխում սառնարան 2 ժամով վերջնական սառչելու:

- Դե ինչ, կարելի է համտեսել:

Ժելե”Ծիածան”-ի ցանկացած շերտի գույնը կարելի է փոփոխել ըստ նախասիրության: 
Հեղինակ՝ Շեֆ խոհարար