Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին
SocietyԹուրքական օդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասվում է Զինված ուժերÕ « գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ռազմական F-16 տեսակի 9 ռազմական ինքնաթիռներ 17 կետում հարվածել են քուրդ զինյալներին պատկանող ապաստանների և հենակետերի վրա:
Հյուսիսային Իրաքից բացի, հարվածներ են հասցվել նաև Հաքքարիում և Կարսում: