Exclusive NEWS.am STYLE. «Հաճույքով ելույթ կունենամ Երեւանում». Անի Լորակ
LifestyleStyle.news.am-ը գրում է .
«Հաճույքով ելույթ կունենամ Երեւանում». այս մասին Սոչիում NEWS.am STYLE-ի թղթակցին ասել է երգչուհի Անի Լորակը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է մի օր նա համերգով հանդես գա Երեւանում:
Մեր թղթակից հարցին, թե ինչ զգացողություններ ունի նա Էռոս Ռամազոտիի հետ դուետից հետ, Լորակը պատասխանեց.
«Շքեղ ելույթ էր: Նա հիանալի զուգընկեր է, ընկերասեր եւ շատ հաճելի անձնավորություն: Մեծ հաճույք եմ ստացել նրա հետ աշխատելով»:
Հիշեցնենք, որ Անի Լորակը եւ Էռոս Ռամազոտին զուգերգ են երգել «Նոր Ալիք-2015» մրցույթի շրջանակներում:
Շուշան Շատիկյան՝ Սոչիից