Նարեկ Բավեյանը՝ «Դոմինո» սիթքոմի նկարահանումների ու երգարվեստում հարաբերական դադարի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
Երգիչ Նարեկ Բավեյանին վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է դերասանի կարգավիճակում՝ Նարեկը Ամենիա TV-ով հեռարձակվող «Դոմինո» սիթքոմի գլխավոր հերոսներից մեկն է: Թեպետ երգիչը տարիներ առաջ փորձ ունեցել է որպես դերասան ներկայանալու «Փախուստ բանտից» հեռուստասերիալի շարունակությունում, այնուամենայնիվ, LIfe.panorama.am-ին Նարեկը պատմեց, որ սկզբնական շրջանում դեռեւս փորձում էր վերհիշել այս ոլորտում իր անցած փորձը:
Մեզ հետ զրույցում Նարեկ Բավեյանը անկեղծ գտնվեց եւ ասաց, որ առաջին մի քանի սերիաներում իր իսկ մտերմների կողմից դրական խոսքերի կողքին նաեւ քննադատությունների է արժանացել, որից դասեր է քաղել. «Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում իմ մտերիմների եւ հարազատների կողմից քննադատություններ եղան իմ խաղի նկատմամբ, որոնք ես շատ առողջ կերպով ընդունեցի, քանի որ նրանք շատ անկեղծ էին, բացի այդ, ես ինքս էլ կարծում եմ, որ սկզբում իսկապես կային բաներ, որոնք պետք էր շտկվեին: Իհարկե, այդ թերություններն էլ նորմալ էին, քանի որ բավական երկար ժամանակ էր, ինչ փորձ չունեի այս ոլորտում, բայց ի ուրախություն ինձ, շատ արագ վերականգնվեցի եւ հիմա արդեն ես ինքս էլ իմ խաղի հետ կապված առաջընթաց եմ զգում»,- նշեց Նարեկ Բավեյանն ու հավելեց.
Շարունակությունը՝ այստեղ