Սամվել Ալեքսանյանն իրեն աստղ է համարում
InterviewԱյսօր ՀՀ Ազգային ժողովում քվեարկության է դրվելու սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որին կողմ քվեարկելու համար ԱԺ-ում են հավաքվել ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները, որոնցից մեկը` Սամվել Ալեքսանյանը, լրագրողների հետ շփվելու նոր մեթոդներ է սահմանել:
-Ես ձեր հետ չեմ խոսում, սրանից հետո փողով ա լինելու, դուք կվճարեք ինձ, նոր ես կխոսամ:
-Անգամ սահմանային լարվածության մասին չե՞ք խոսի:
-Չէ, բոլոր հարցերը փողով են:
-Դուք չե՞ք այցելել սահմանամերձ գյուղեր եւ չե՞ք պատրաստվում օգնել սոցիալապես ծանր վիճակում գտնվող գյուղաբնակներին:
-Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ասել եմ՝ փող կտաք կխոսամ:
-Այդ ինչո՞ւ պետք է լրագրողները ձեզ վճարեն:
-Որովհետեւ ես աստղ եմ, սրանից հետո դուք եք ինձ վճարելու:
-Եւ ի՞նչ արժե մեկ հարցազրույցը:
-Հինգ հարյուր ա, բայց դոլար կամ եվրո:
Սոսե Չանդոյան