Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ սարքավորումները տեղափոխվել են Հայաստան
SocietyՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 3-5-ն այցելել է Իրան։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում սեպտեմբերի 4-ին նախարար Զախարյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախ արար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։
Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը նախարար Զախարյանը գոհունակությամբ նշել է, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։
Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձել է երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերին։
Նախարար Զանգանեի հետ քննարկվել են Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։