Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի
CultureԿոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ կկազմակերպվի: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կամերային երաժշտության համերգը կկայանա հոկտ եմբերի 13-ին:
Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանն ու Անի Արաբյանը (ջութակ), Գոռ Հովհաննիսյանն ու Արփինե Մարկոսյանը (ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Տաթևիկ Մարտիրոսյանը (դաշնամուր): Համերգի մուտքն ազատ է:
Ճանաչված ու սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանըծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում:Հայրենադարձության ճանապարհները նրան բերել ենՀայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատելիրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքայինստեղծագործությունները բազմիցս կատարվել ենՀայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստականանկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանքլայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ`նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում,Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլմայրաքաղաքներում։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անո ւրջներ», «Հին օրերի երգը» և այլն: