Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտի աճն էապես խթանող մի շարք ներդրումային ծրագրեր

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ ու նշել, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժևորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը: 

«Արդեն երկրորդ տարին, հատուկ արժևորելով և նշելով  Ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար,  ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել՝  մենք շատ կարևորում ենք  ազգային-ավանդական ձեր մասնագիտությունը, ստեղծագործ մտքի պտուղները, որոնք կյանքի կոչվելուց, կառույցի վերածվելուց հետո այլևս ծառայում են մեր  հանրությանը»,- ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական ժամանակակից ճարտարապետությունը` շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթներն, այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հպարտանում ենք և որոնք մեր երկրի դեմքն են. «Երբ մենք՝ հայերս, քննական հայացքով փորձում ենք գնահատել, թե ինչ ենք տվել, ինչով ենք հետաքրքիր աշխարհին, առաջինների թվում առանձին հպարտությամբ նշում ենք հայ ճարտարապետությունը»: 

Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այսօր կառավարության գործողությունները միտված են գործնական քայլերով ներդրումային ակտիվ քաղաքականության իրականացմանը. կառավարությունը մշակում է մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է էապես խթանեն շինարարության ոլորտի աճի տեմպերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի արդեն հանրապետությունում իրենց դռներն են բացել մշակութային, կրթական, մարզական ու սպասարկման բազմաթիվ կենտրոններ, այդ թվում՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ընկերությունների հյուրանոցներ՝ նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Ըստ վարչապետի՝ կառավարության օրակարգում են նաև Հայաստանի քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետների միության համագործակցությամբ մշակված օրենքների նախագծեր, որոնց կիրառումով կլուծվեն բնագավառի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ:

«Համագործակցության մթնոլորտում միայն կարող ենք շինարարության բնագավառում ապահովել ներդրումներ և տնտեսական աճ:  Ճարտարապետական միտքը պետք է լինի ակտիվ ու գործնական՝ որպես արդյունք ստեղծելով նոր հոյակապ կառույցներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ մաղթելով  բեղմնավոր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի, եւ ընդգծել, որ կառավարությունը լինելու է նրանց կողքին:

Հովիկ Աբրահամյանը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու Աշոտ Կանայանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր Ալբերտ Զուրաբյանին, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանին: Վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսար անի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Արսեն Առուստամյանը և  քաղաքաշինության նախարարության   Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը Հայաստանի և սփյուռքից ժամանած ճարտարապետներին շնորհավորել են նաև  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը,  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live