Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուսուցչի օրվա առթիվ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հոկտեմբերի 5-ին մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի թիվ 1 հիմնական դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ ՀՀ անկախության տոնի առթիվ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Կապանի պետական բժշկակա ն քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը՝ Երախտագիտության մեդալով: 

Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թամարա Պետրոսյանը և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Թամարա Դանիելյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Սաֆարյանը, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Սայադյանը, ՀՀ Արմավիրի մարզի Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Մելինե Մուքոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ամալյա Սայիլյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Էմմա Անտոնյանը, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի դասվար Ամալյա Վանյանը, ՀՀ Արարատի մարզի Բերդիկի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանը:

Տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը, լավագույն դաստիարակ՝ Երևանի թիվ 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը, լավագույն տնօրեն՝ Տավուշի մարզի Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը: Լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենայով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները նրանց հանձնել է կառավարության ղեկավարը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի մանկավարժներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը: Դուք դժվարին, պատասխանատու և շատ կարևոր գործի նվիրյալներ եք: Ուսուցիչը եղել և մնում է հոգևոր և բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը:  Այն լույսը, սերն ու ջերմությունը, գիտելիքների պաշարը, որ տալիս եք ձեր սաներին, վստահաբար, իրենց հետքն են թողնում նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի կայացման ճանապարհին: Մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններում պահում է այն ուսուցչի կերպարը, ով սովորեցրել է մտածել և հասկանալ, չընկրկել դժվարություններից, հավատալ և հաղթել: Իմ հիշողություններ ում ևս պահպանվում են իմ բոլոր ուսուցիչների կերպարները, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ շնորհակալ՝ իմ կյանքում ունեցած նրանց ավանդի համար:  

Մեր երկրի անկախացումը և պետականության ամրապնդումը հնարավորություն տվեցին կրթության բնագավառում որդեգրել ոչ միայն ժողովրդավարության սկզբունքներ, այլև համակարգն ուղղորդել հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Մեր երկրի ապագան կիրթ և զարգացած հասարակությունն է, ուստի կրթության որակի բարձրացմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումները լինելու են շարունակական: Որպես կառավարության ղեկավար՝ նաև անձամբ աջակցելու եմ ոլորտի հետագա զարգացմանն ու ուսու ցիչների որակավորման բարձրացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:

Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացմանը, որի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը: Ուսուցիչը մշտապես մեր պետության ուշադրության և հոգածության կենտրոնում է, քանզի ձեզ է վստահված մատաղ սերնդի, մեր վաղվա հասարակությունը ձևավորող անհատի կրթության և դաստիարակության չափազանց կարևոր ու պատասխանատու գործը: Մեր հետևողական ջանքերն ուղղված են և այսուհետ ևս ուղղված են լինելու մեր ուսուցիչների սոցիալական, տնտեսական խնդիրների լու ծմանը և բարեկեցության ապահովմանը:

Սիրելի ուսուցիչներ,

Ձեր հաջողություններն ակնհայտ են, ձեր ձեռքբերումներն ակնհայտ են: Մեր այսօրվա զինվորները, գիտնականները, շինարարները և բժիշկները ձեր սաներն են, ովքեր դիմակայելով ներկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին` անկոտրում կամքով կողք կողքի շենացնում են մեր անկախ պետությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր հայրենանվեր ու պատասխանատու գործում: Մեր ապագան, հաջողության գրավականը մեր կրթված երիտասարդներն են, աշակերտները, ուսանո ղները և մեր եռամիասնությունը՝ Մայր Հայրենիք-Արցախ-Սփյուռք»: 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live