Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 6-ին` ժամը 10.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին` Հաղթանակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ :
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլվո» 4M8 9169 (վարորդ` 1954թ. ծնված Վ. Վ.), «ՎԱԶ-2110» մակնիշի 07 ՍՕ 226 (վարորդ` 1979թ. ծնված Ն. Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VN 652 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինիս վարորդը` 1987թ. ծնված Ա. Ա.-ը, մահացել է: