Աշխարհասփյուռ հայազգի ճարտարապետները կքննարկեն ոլորտին հուզող հարցեր
CultureՃարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը համախմբել է Հայաստանւոմ և սփյուռքում գործող հայ ճարտարապետների:Արմենպրես-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովն ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում :
«Ճարտարապետությունը յուրօրինակ զենք է: Այնտեղ, որտեղ ապրել է հայ մարդը, նա անպայման դրոշմել է իր կնիքը: Այդ կնիքի շնորհիվ մենք ոչ մի խնդիր չունեցանք Արցախյան հարցում, քանի որ այնտեղ առկա կառույցները նույնիսկ կասկած չէին հարուցում իրենց հայկական ծագման վերաբերյալ»,- գիտաժողովի բացմանն ասաց ՀՀճարտարապետների միության նախագահ ՄկրտիչՄինասյանը: Նա հավելեց, որ գիտաժողովին քննարկվելու են սեյսմակայունության, կանաչ ճարտարապետության վերաբերյալ նորություններ, ժառանգության պահպանության և բ ամաթիվ այլ հարցեր, որոնք այսօր հուզում են բոլորին:
Ճարտարապետների 3-րդ համաժողովն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության աջակցությամբ:
«Առաջինը, որ կխնդրեի ճարտարապետներին ու շինարարներին, որ դուք դառնաք մշակութային հսկայական ժառանգության կորուստի հաշվառման, ճշգրտման և դասման նածաձեռնողն ու իրականացնողը, որպեսզի արդյունքում հնարավոր լինի ստեղծել մշակութային ժառանգության շտեմարան: Նաև շատ կարևոր է, որպեսզի պահանջատիրության հարցն առաջ քաշողների շարքում պատմաբանների կողքին պետք է լինեն նաև ճարտարապետները», - ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը աշխարհասփյուռ հայ ճարտարապետներին և շինարարներին նաև կոչ արեց, որպեսզի աշխատանքային խումբ ստեղծելիս սփյուռքահայերը հրավիրեն համագործակցության հայաստանցիների և հակառակը: