NASA-ն ցուցադրել Է Պանդորան
SocietyCassini կայանը լուսանկարել Է Սատուռնի արբանյակները՝ Պանդորան եւ Տիտանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդվում Է NASA-ի կայքում;
Թեեւ լուսանկարում թվում Է, թե Տիտանը կայանին ավելի մոտ Է գտնվում, քան Պանդորան, նկարելու պահին Պանդորան երեք անգամ ավելի մոտ Է Cassini-ին, քան Տիտանը՝ Սատուռնի խոշորագույն արբանյակը: Դա կապված Է երկնային մարմինների չափերի հետ: Տիտանի տրամագիծը 5150 կիլոմետր Է, իսկ Պանդորայինը՝ 81 կիլոմետր:
Լուսանկարը Cassini-ի կողմից արվել Է 2015 թվականի հուլիսի 4-ին՝ Տիտանից 1,9 միլիոն կիլոմետր եւ Պանդորայից 698 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Cassini-Huygens-ի առաքելությունը NASA-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ նախագիծն Է: